Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից.
«Շուշիի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո Վլադիմիր Պարսիյանցը գերեվարվել է, սակայն հստակ օրը հայտնի չէ։
Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ Վլադիմիր Պարսիյանցը ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է 2020թ․ նոյեմբերի 18-ին։
Դեկտեմբերի 5-ին Շուշիում Վլադիմիր Պարսիյանցի մարմինն ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել։
Նրա քունքի հատվածում հրազենային վնասվածք է եղել, և քանի որ նա սպանվել է նոյեմբերի 18-ին, այսինքն՝ ռազմական գործողությունների ավարտից 8 օր անց, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր գնդակահարել են Վլադիմիր Պարսիյանցին, իսկ որովայնի շրջանում առկա կտրող-ծակող գործիքի հասցրած վնասվածքները վկայում են այն մասին, որ 74-ամյա ծերունուն նաև խոշտանգել են»։