Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը «Mentor Cup»-ի կարճ ծրագրից հետո մրցաշարի առաջատարն է
Advertisement 1000 x 90

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը «Mentor Cup»-ի կարճ ծրագրից հետո մրցաշարի առաջատարն է

Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը Լեհաստանում կայացած «Mentor Cup 2017» մրցաշարում կարճ ծրագրից հետո առաջին տեղում է:

Կարճ ծրագրից հետո Գալուստյանը հավաքել է 59,71 միավոր և գլխավորում է մրցաշարը: Աղջիկները ազատ ծրագրով հանդես կգան արդեն այսօր: Հայ գեղասահորդուհին ընդգրկված է 4-րդ՝ ուժեղագույն խմբում:

Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը պայքարը կսկսի այսօր՝ հունվարի 13-ին:

«Mentor Cup 2017» անցկացվում է Լեհաստանի Տորուն քաղաքում: Մեկնարկել է հունվարի 10-ին և կեզրափակվի հունվարի 15-ին: