Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Առավոտյան Միքայելյանի անվան հիվանդանոցում էի: Հետո ճանապարհին կանգ առա Պետևանի մահարձանի մոտ (1265 թ հուշարձան): Սրա հետ կապված հին ու հետաքրքիր պատմություններ կան:
Հետո քայլեցի դեպի սրբ. Հակոբ եկեղեցի (17-րդ դար), այնտեղից Քանաքեռի բարձրադիր կետում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին է (15-րդ դար): Այս նկարը եկեղեցու բակի գերազմանատնից է:
Ասում են եկեղեցին պատկանում է ՊՆ-ին: Եկեղեցին վթարային մասեր ունի, բարվոք վիճակում չէ: Մի բարերարի միջոցներով մի քիչ կարգի էին բերել, բայց դեռ շատ անելիք կա: Այդ մարդուն օրեր առաջ սպանեցին:
ՊՆ-ին պատկանող եկեղեցին և հարակից հնագույն գերեզմանատունը անտերության են մատնված, ինչպես և բանակը:
Քանաքեռի միայն այս հատվածում ավելի շատ տեսարժան վայրեր կան, քան ձեր իմացած եվրոպական քաղաքների հնագույն թաղամասերում:
Տարբերությունը այն է, որ սա անտերության է մատնված: Եվ կցուցանե, որ չկա պետություն:
Ջուղայի հին հուշարձան գերեզմանատունը ավիրող թրքերին ինչ ասես, որ չասացինք, իսկ մեր քթի տակ, մեր անտարբերության ու բթամտության հետևանքով ավիրվող այս հնագույն հուշարձանները կարծես ոչ ոքի էլ պետք չեն»: