Ակտիվիստներն սպառնում են խափանել Թրամփի պաշտոնակալության արարողությունը
Advertisement 1000 x 90

Ակտիվիստներն սպառնում են խափանել Թրամփի պաշտոնակալության արարողությունը

Հազարավոր ցուցարարներ մտադիր են հունվարի 20-ին բողոքի ակցիա անցկացնել Վաշինգտոնում, որպեսզի խափանեն ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության արարողությունը, տեղեկացնում է BBC-ին:

Բողոքավորները (նրանց թվում են DisruptJ20 և Black Lives Matter խմբերը) կփորձեն արգելափակել Կապիտոլիումի մոտ արարողության անցկացման վայր տանող բոլոր 12 անցումները:

Բացի այդ, նրանք ցանկանում են ցույցերի և ճանապարհների արգելափակման օգնությամբ խանգարել պաշտոնակալությանը նվիրված ավանդական պարահանդեսի անցկացմանը:

«Մենք ցանկանում ենք տեսնել ապստամբություն, որը կփոթորկի այս քաղաքում և ամբողջ երկրում»,- Reuters գործակալությանն ասել է ակցիայի կազմակերպիչ Դևիդ Թերսթոնը:

Կազմակերպիչները խոստանում են նաև այլ «անակնկալներ», բայց ընդսմին զգուշանում են Թրամփի կողմնակիցների հետ բախումներից:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի նոր նախագահի երդմնակալության օրը Վաշինգտոնում տարբեր ակցիաներ անցկացնելու թույլտվություն են ստացել 27 նախաձեռնող խմբեր, ինչը չորս անգամ ավելի է, քան նախորդ տարիներին տրվում էր պաշտոնակալության   արարողությունների օրերին:

Սպասվում է, որ Թրամփի երդմնատվության արարողություն կայցելեն 800 հազար հանդիսականներ: Նրանց անվտանգությունն ապահովելու են 15 հազարից ավելի ուժայիններ:

Ոչ Թրամփը, ոչ էլ նրա թիմն առայժմ չեն մեկնաբանել բողոքավորների պլանները:

 



Նման նյութեր