Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
ՄԵՐ «մտավորականության» շարքերում կան 1 կերպարով հանդես եկող Փչան Թոդորոսի նուրբ արվեստին պրոֆեսիոնալ տիրապետող և Բարոյական Օրենքներից Զուրկ կերպարներ…
1-ին լուսանկարում պատկերված է Փչան Թոդորոսին արժանի հետևորդի նորագույն «գլուխգործոցը», երբ 2018-ի աշնանը «նորերին» պնակալեզ գովաբանության շնորհիվ ստացավ բաղձալի պաշտոնն ու պարգևավճարները լափելուն զուգահեռ անցավ բուն գործին՝ Երևանը «Նյու Վասյուկի» դարձնելու լոպպազ հայտարարությունների սերիալի ցուցադրմանը…
Երևանի մետրոյի՝ սկզբից 2, իսկ հետո 1 («Աջափնյակ») կայարանի, ճոպանուղու և մի շարք այլ ճռճռան «օբյեկտների» կառուցման խոստումները տևեցին մինչև 2020-ի ամառը, երբ ՄԵՐ «մտավորականը» ոչ մի խոստում չկատարելով, չքվեց պաշտոնից և տեսադաշտից ու խորհրդավոր մնաց սսկված անգամ 44-օրյա պատերազմին… անպտուղ «գործունեության» համար ստացած պարգևավճարները վերդարձնելու և, անգամ, ներողամտություն հայցելու մասին, բնական է, ոչ մի խոսք չհնչեց…
Ավելի զավեշտալի է 2-րդ լուսանկարի պատմությունը…
Կես դար ի վեր «Ո՞ւր էիր Աստված»-ով ՄԵՐ «հերոսը» մտավ Մեծ Ցեղասպանության հիշատակը պահպանող առաքյալի դերի մեջ մինչ այն պահը, երբ համաձայնվեց Երևանում տեղադրել Մահաթմա Գանդիի ՔԱՅԼՈՂ արձանը՝ դրանով իսկ պղծելով Մեծ Ցեղասպանության հիշատակը, քանզի Գանդին, ժամանակին լինելով մոտիկ Քեմալ Աթաթուրքի հետ, գտնում էր, որ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԹՈւՐՔԻԱՅԻ ՏԻՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՏԱԿ…
«Ահա և վե՞րջ» Բարոյական Օրենքներից Զուրկ Փչան Թոդորոսի արկածներին…
Հ.Գ. Այս խորագրի 2 նյութերը տեղադրվել են ս.թ. հոկտեմբերի 8-ին և նոյեմբերի 30-ին…