«Ապե, էս պետական կառույցների այթիշնիկները անգյալ են, հաստատ ալարել են են նորմալ ձևով անեն, հլա փորձի կադաստրային համարը գծիկներով գրի» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ապե, էս պետական կառույցների այթիշնիկները անգյալ են, հաստատ ալարել են են նորմալ ձևով անեն, հլա փորձի կադաստրային համարը գծիկներով գրի»

Արեն Ապիկյանի գրառումներից.

«Ուրեմն 2 օրա տանջվում եմ, ուզում եմ բնակարանի գույքահարկը օնլայն վճարեմ pay.e-community.am կայքի միջոցով: Մուտքագրում եմ կադաստրային համարը (ծածկագիրը), անուն-ազգանուն, 2 օրա ասումա տվյալները չեն գտնում: Դե մտածեցի պիտի ստիպված գնամ թաղապետարան, 3 կաբինետով անցնեմ, կես ժամ հերթ կանգնեմ, քեշով տամ, ինչ արած:

Մեկ էլ սատանեն ասումա`

«Ապե, էս պետական կառույցների այթիշնիկները անգյալ են, հաստատ ալարել են են նորմալ ձևով անեն, հլա փորձի կադաստրային համարը գծիկներով գրի»:

Եվ ի՞նչ եք կարծում: Տենց էլ կա))) գծիկներով գրում ես, սաղ ստացվումա: Վայելեք:

Ինձ էլ ինչ տաք տաք:

Ասածս ինչա Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Hakob Karapetyan էդ ծառայությունը մատուցող կազմակերպությանը հուշեք, թող էդ անտեր դաշտը նենց ձևափոխի, որ սկզբից էլ պարզ լինի, թե ոնց պիտի մուտքագրվի կադաստրային ծածկագիրը գծիկով, թե առանց: Թե չէ կլիենտ եք կորցնում, կլիենտ!!!

Էլ չեմ ասում, որ էդ ֆունկցիոնալը պիտի հենց քաղաքապետարանի կայքում լինի, տեսանելի տեղում, որ մարդ մտնի ու վճարի միանգամից, էլ ստեղ ընդեղ չընկնի պարզի ոնց կարա օնլայն վճարի: Էլ չեմ ասում, որ կարող եք բանկերի հետ պայմանավորվել, այդ տվյալները միանգամից փոխանցեք բանկերին, թող հաճախորդներին ծանուցեն գույքահարկի պարտքի մասին և միանգամից քարտից վճարման հնարավորություն լինի, ոնց որ ՃՈ տուգանքներն են անում, օրինակ:

Անգամներով ավել գույքահարկ կհավաքագրեք»:



Նման նյութեր