Գյումրիի վերածննդի խորհրդանիշը. այս լուսանկարն ու նրա պատմությունը ցնցել էր բոլորին: 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ գյումրեցի Մարինե Նուռոյանի ընտանիքը հրաշքով փրկվեց։ Շենքերի փլատակների տակից նա իր մանկահասակ դուստրերի հետ դուրս բերվեց միայն երկրաշարժի հաջորդ օրը:
Երևանի «Նաիրիտ» գործարանի տղաներն էին անդադար փորելով հասել Մարինեին և աղջիկներին, իսկ առաջինը բացված անցքից նրանց օգնության էր հասել Բորիս անունով նաիրիտցի մի փոքրամարմին երիտասարդ։ Լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանի արված հայտնի դիմանկարի շնորհիվ Մարինեն՝ իր երեք դուստրերի հետ դարձավ Գյումրիի վերածննդի խորհրդանիշը, և այդ լուսանկարին անգամ տրվեց «20-րդ դարի Մադոննա» անվանումը:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից