Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Երկրի ներսում ապիկարներն ու անբաշարները իբր թե արդարադություն են փնտրում միջազգային դատարաններում: Իբր թե հաջողություն են գրանցել՝ տեսեք-տեսեք թշնամուն պարտավորեցրել են մեր գերիների հետ լավ վերաբերվել: Ու սա շատերը համարում են կայացված արդարություն: Իսկ այդ նույն դատարանի մտքով չի էլ անցել, որ այդ մարդկանց պետք է վերադարձնել:
Սակայն, դատարանի մտքով ինչի պետք է սա անցներ, եթե քո ներսի բարձրաստիճան անբարո և անբարվոք պաշտոնյան, իմ ու մնացյալ հարկ վճարողների, այդ թվում այդ գերիների փողերով գնած շքեղ մեքենան է վայելում ու միաժամանակ բարբաջում է այդ գերիների չլինելու մասին:
Գրողը ձեզ բոլորիդ տանի, գարունը գալու է ու գարունը պիտի իրական հեղափոխություն լինի: Եթե սա չեղավ, հաջորդիվ տեսնելու ենք ռադիկալ ուժերի գործողությունները: Գիտակից մարդիկ պիտի հասկանան, որ այս վիճակը հանդուրժելու չէ, իսկ լուծումը հեղափոխությունն է: Հեղափոխությամբ իշխանության եկածը ընտրություններով չէ, որ պետք է հեռանա»: