Նիկոլը հրաժարվում է ոչ միայն Արցախից, այլեւ Հայոց ցեղասպանության հարցից
«Հայաստանի Հանրապետության ԱԳՆ» կոչվող, իսկ իրականում 2018-ից առ այսօր թրքահպատակ եւ ադրբեջանատակ հողատուին սպասարկող սույն հիմնարկն այսօր անդրադարձել է Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան։
Հայտարարության տեքստին վերաբերող 3 հիմնական փաստ նշեմ, որ կասկածողների համար պարզ լինի, որ սրիկան ոչ միայն Արցախից է հրաժարվում, այլեւ Հայոց ցեղասպանության հարցից։
- Ամբողջ երկարաշունչ տեքստում Հայոց ցեղասպանությունը հիշատակված է ընդամենը մեկ անգամ, այն էլ՝ Ռաֆայել Լեմկինին վերաբերող անդրադարձում։
- Բացարձակապես չկա որեւէ հիշատակում Հայոց ցեղասպանությունը կազմակերպած ոճրագործ պետության մասին։ Չկա ոչ Օսմանյան կայսրությունը, ոչ Թուրքիան։ Չկան։
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին չկա ոչ մի խոսք։ Ոչ մի։
Հ. Գ. ԱԳՆ-ում աշխատող «հին» տղերք, դուք ո՞նց եք գիշերները քնում…
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10226046573369019