Երգչուհի Սոնա Շահգելդյանը Facebook-ում հրապարակւմ է արել, որտեղ պատասխանել է իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասինմամուլում տարածվող լուրերին։
«Ես չգիտեմ` որ մի հիմարն է նման բաներ գցում, տարածում։ Սաղ կյանքս մաքուր եմ ապրել, բայց էս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու»,– գրում է նա։
Երգչուհին պահանջում է դադարեցնել իր մասին նման լուրեր տարածելը` միաժամանակ, սակայն, չհերքելով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին լուրը։
«Շատերն ինչ ասես` անում են, չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հասել։ Ամոթ է, Աստծուց վախեցեք»,– գրում է Շահգելդյանը։