Լավ լուր 🙂 «Տաշիր» հիմնադրամը 4000 դոլար կհատկացնի Արցախի ընտանիքներում 2016թ. Ծնված չորրորդ երեխաներին…
Այսօր վարչապետ Արայիկ Հարությունյանը մի շարք գյուղերում շնորհավորել է 2016թ. ծնված երեխաների ընտանիքներին, իսկ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հայտարարել է, որ հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ. ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
Ավելին՝ Սամվել Կարապետյանի այս ծրագիրը ուժի մեջ է լինելու 3 տարի շարունակ: Այսինքն՝ այն ընտանիքները, որոնցում 2016-2018թթ. ընթացքում ծնվեն իրենց չորրորդ բալիկները, «Տաշիր» հիմնադրամի կողմից կստանան նշյալ գումարը: