«25 տարում Տավուշի մարզը երկու քաղաքի բնակչություն է կորցրել». Ոսկան Սարգսյան
Advertisement 1000 x 90

«25 տարում Տավուշի մարզը երկու քաղաքի բնակչություն է կորցրել». Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից.

«1996թ․ փետրվարի 18-ին , երբ կազմավորվեց Տավուշի մարզը, մարզի բնակչության թիվը 134 100 էր։ 2021թ․ հունվարի 1-ի դրութամբ, ըստ պետական վիճակագրության կոմիտեի, մարզի բնակչության թիվը 121 500 է։

Ստացվում է, որ 25 տարում 12 հազար 600 մարդ, կամ մարզի երկու քաղաքի՝ Նոյեմբերյանի եւ Բերդի ընդհանուր թվով բնակչություն է կորցրել, որոնք հիմնականում գաղթել են Ռուսաստան, փոքր չափով նաեւ ներքին միգրացիա է եղել, այսինքն՝ սահմանամերձ գյուղերից տեղափոխվել են Երեւան կամ ՝ Հայաստանի այլ բնակավայրեր;

Արտագաղթը ցայտուն է երեւում Տավուշի մարզի սահմանամերձ, փոքր գյուղերում։ Սահմանամերձ գյուղերում թաղեր կան, որտեղ երեկոները տներից մեկ-երկուսում է լույս վառվում, այնտեղ էլ հիմնականում ծերեր են ապրում»։



Նման նյութեր