
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:20–ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան–Սևան ավտոճանապարհի 41.5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը: Նա 58-ամյա Յուրիկ Ղայրամանյանն էր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: