Վեդիում ՔՊ-ի ու «Հանրապետության» ավագանու անդամի բոլոր թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել
Advertisement 1000 x 90

Վեդիում ՔՊ-ի ու «Հանրապետության» ավագանու անդամի բոլոր թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել

Արարատի մարզի Վեդի համայնքում ՏԻՄ ընտրության արդյունքներով մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու անդամի բոլոր թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել: Այս մասին հայտնում է Վեդիում ՔՊ համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Վեդի խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներով No 13 Տարածքային ընտրական հանձնաժողով ենք ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ։

Դիմումները քննարկվելու են այսօր` ժ.11։00֊ին, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի ժամանակ։

Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և հավաստիացնում, որ մեր կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի իրենց տված ցանկացած քվե հասնի իր նպատակին։

#Ապագա_կա_Վեդի

ԵՎ այդ ապագան միասին ենք կերտելու»:



Նման նյութեր