Հունվարի 14-ին, ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Քեյ Էֆ Սի» արագ սննդի կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավար ման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 29/1 հասցեում գտնվող «Քեյ Էֆ Սի» արագ սննդի կետի մոտակայքում բախվել են Toyota Altezza մակնիշի 73 GG 377 պ/հ (վարորդ Գ. Պ. ծնված 1991 թ.), Opel Vectra մակնիշի 34 PO 473 պ/հ (վարորդ Կ. Կ., ծնված 1970 թ.) և Daewoo Nexia մակնիշի 30 US 593 պ/հ (վարորդ Լ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Գ.Պ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Գ.Պ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը Կ.Կ.-ը հոսպիտալացվել է Սրբ. Գր.Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: