Դեկտեմբերի 13-ին ԱՀ ոստիկանություն է դիմել Մարտունու շրջանի բնակչուհի Ս. Հ.-ն (ծնված 1974թ., վերջինս հաշվառված է նաև ԱՆ հոգեթմրաբանական դիսպանսերում), զոհված որդու անվամբ 7.550.000 ՀՀ դրամ օգնությունը՝ Իսակովի փողոցի թիվ 15 հասցեում տեղակայված «Արցախբանկ» ՓԲԸ մասնաճյուղից ոմն Ռ.Հ.-ի օգնությամբ ստանալու և վերջինիս կողմից հափշտակելու մասին:
ԱՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Մարտունի քաղաքի 40 ամյա բնակչուհի Ռ.Հ.-ն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: