ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2020թ. դեկտեմբերի 28-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ս. Ա.-ին (ծնված 1968թ.) պատկանող մթերային խանութից 2020թ. հոկտեմբերի 1-ից մինչև 6-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձանց (անձի) կողմից տարբեր տեսակի ապրանքներ գողանալու մասին։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը 2020թ. հոկտեմբերի սկզբներին կատարել է Ստեփանակերտ քաղաքի 58-ամյա բնակիչ Ա. Ա .–ն։
Նախապատրաստվում է նյութերն ուղարկել ԱՀ քննչական կոմիտե՝ թիվ 14300221 քրեական գործի վարույթը վերսկելու համար։