Ռուս խաղաղապահներն ապահովել են 400 մեքենայի անվտանգ երթևեկությունը դեպի Արցախ
Advertisement 1000 x 90

Ռուս խաղաղապահներն ապահովել են 400 մեքենայի անվտանգ երթևեկությունը դեպի Արցախ

Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 400 մեքենայի անվտանգ երթևեկությունը Լաչինչի դիտորդական անցակետերով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Պադալկան հայտնել է, որ զորախմբի դիտակետերում հսկիչ-անցագրային ռեժիմ է գործում։ Անհրաժեշտության դեպքում վարորդին խնդրում են դուրս գալ մեքենայից, որպեսզի ստուգենք մեքենայի սրահը։

Ռուսաստանի խաղաղապահ ուժերը 27 դիտակետ ունեն Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում: Ռուս խաղաղապահներն մշտադիտարկում են իրականացնում, հսկում հրադադարի պահպանման ռեժիմը, ապահովում մեքենաների և մարդկանց անվտանգ մուտքն ու ելքը Լաչինի միջանցքով:

Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով, անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով։



Նման նյութեր