Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից.
«Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի մեջ է մտնում Թուրքիայի հիմնական նախապայմանները բավարարած:
- Արցախը հանձնված է Ադրբեջանին,
- Ցեղասպանության միջազգային ճանաչումը դե ֆակտո հանված է մեր արտաքին քաղաքական օրակարգից,
- Առաջիկայում կբավարարվի ամենաթարմ նախապայմանը՝ միջանցքի բացումը:
Ի դեպ, 1992թ. Թուրքիան Հայաստանի առջև նախապայան է դրել Անկախության հռչակագրից հանել հետևյալ պարբերությունը.
«11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:»
Նախապայման է եղել նաև Հայաստանի զինանշանից Արարատ լեռան պատկերի հեռացումը, քանի որ այն դիտարկվել է որպես տարածքային պահանջ ուղղված Թուրքիային:
Նոր սահմանադրության մշակման ժամանակ (տես Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը) կարող է այս հարցին լուծում տրվել՝ ասենք չորրորդ հանրապետության հիմնադրման ձևով, նոր հռչակագիր ընդունելով և այլն: :
Հիմա, ամենայն հավանականությամբ, Հայաստանն ու Թուրքիան կստորագրեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ փաստաթղթեր, կֆիքսեն, որ Հայաստանը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու անքակտելիությունը և Ցեղասպանության վերաբերյալ մի լղոզված ձևակերպում կտան՝ Էրդողանական «համատեղ ողբերգություն» ոճով:
Գալիք բանակցություններում Թուրքիան զրո կաշկանդվածություն է ունենալու հայկական կողմից, սակայն մի փոքր կաշկանդվածություն կունենա միջնորդ պետություններից: Այս պահին դրանք երկուսն են՝ ԱՄՆ-ն (տես Bloomberg-ի արտահոսքը) և Ռուսաստանը (տես ՀՀ իշխանությունների դիմումը միջնորդության համար)»: