«Մարությանը նոյեմբերի 9-ին ԼՂ Մարտակերտի պաշտպանական շրջաններից մեկում էր». Գրիգոր Երիցյան
Advertisement 1000 x 90

«Մարությանը նոյեմբերի 9-ին ԼՂ Մարտակերտի պաշտպանական շրջաններից մեկում էր». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի գրառումը․

«Հերթական մանիպուլյացիան. իսկ ո՞ւր էր Մարությանը նոյեմբերի 9-ին, երբ հարձակվեցին Արարատ Միրզոյանի վրա, ինչո՞ւ թիմի կողքին չէր:

Դե որովհետև նոյեմբերի 9-ին ԼՂ Մարտակերտի պաշտպանական շրջաններից մեկում էր:

Թիմակցի նկատմամբ մահափորձը օգտագործելը քաղաքական միավորներ շահելու համար այն կարմիր գիծն էր, որն անցնել չէր կարելի:

Բայց չէ ավագանու անդամ Արման Անտոնյանի դեմ մահափորձն էլ շահարկեցին՝ դրա պատասխանատվությունը փաթաթելով Մարությանի վզին»:



Նման նյութեր