Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից.
«Հրավիրվել եմ Ոստիկանություն նոր գործով:
Տեղեկացնում եմ, որ այսօր նորից հրավիրվել եմ Ոստիկանություն բացատրություն տալու: Ոստիկանության ներկայացուցչի հետ պայմանավորվել ենք այսօր 18-ի սահմաններում ներկայանալ և բացատրություն տալ:
սեմ, որ ես պատրաստվում եմ ներկայանալ ոստիկանություն նշված ժամին, ոստիկաններին հորդորում եմ մինչ այդ չանել այն ինչը արեցին նախորդ անգամ և ինձ բերման չենթարկեն հանուն մի հոգեշեղված դավաճանի հաճույքի:
Տեղեկացնեմ նաև, որ այս պահին ես գտնվում եմ մեր գրասենյակում` արտաքին դիտման համար, ողջ օրվա ընթացքում հետս լինելու է Անտիֆեյքի թղթակիցը, այս անգամ բռնվելուց ապօրինություն անողների հասցեին հայհոյանքներս չենք փակելու և տեղադրելու ենք ամբողջությամբ: Ողջախոհություն և տրամաբանություն եմ մաղթում մեր ոստիկանությանը մինչև նշված ժամը: Հուսով եմ շատ բան չեմ ակնկալում…
Հ.Գ. Այս ամենը համարում եմ իմ ազատ խոսքը սահմանափակելուն ուղղված շարունակական գործընթացի մի մաս և ուղղակի քաղաքական հետապնդման շարունակություն»: