Ամերիկյան Google ընկերությունը Կուբայի հետ թողարկել է առաջին համատեղ արտադրանքը՝ նկարահանելով 19 դարում Կուբայի ազատության համար կռվող ազգային հերոս Խոսե Մարտիի մասին փաստավավերագրական ֆիլմ:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս իրադարձությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Google-ը և Կուբան կնքել են պայմանագիր, որը թույլ է տալու կուբացիներին օգտվել գերարագ համացանցից, ինչպես նաև մուտք գործել Gmail, Youtube և այլ՝ ընկերությանը պատկանող կայքեր: