««Քաղաքական ճգնաժամ»-ը լուծված է, իսկ «քաղաքային ճգնաժամ»-ը՝ առջևում»․ Գրիգոր Երիցյան
Advertisement 1000 x 90

««Քաղաքական ճգնաժամ»-ը լուծված է, իսկ «քաղաքային ճգնաժամ»-ը՝ առջևում»․ Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի գրառումը․

«Ի՞նչ ստացանք անվստահության խայտառակ գործընթացի արդյունքում, որն իբր «քաղաքական ճգնաժամ» էր լուծելու։

– Հանրային հիասթափության և անարդարության զգացման խորացում։ Խորացող անջրպետ հանրության և իշխանությունների միջև։

– «Որոշողը ժողովուրդն է» թեզը փոխարինվում է «որոշողը կուսակցությունն է» թեզով։

– Ամենաարդյունավետ և աշխատող ավագանու անդամները կամ լքում են ավագանին կամ էլ խմբակցությունը։

– Տեղական ժողովրդավարությունը, ՏԻՄ անկախությունը և այլակարծությունը վտանգված են։

– Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմը անորոշության մեջ է։ Սպասվում են առանցքային դերակատարների, այդ թվում փոխքաղաքապետերի հրաժարականներ։

– Ավագանին արդեն բաշխում է փոխքաղապետերի պաշտոնները՝ հեղաջրումը առաջնորդած ավագանու անդամների միջև։

– ՔՊ քաղաքապետը ստանձնում է պաշտոնը հանրային անվստահության, աշխատակազմի անվստահության և անգամ ավագանու մի շարք անդամների անվստահության պայմաններում։ Ստիպված է լինելու կատարել իրեն պաշտոնի բերած մարդկանց հրահանգները։

– Երևանի քույր քաղաքներից և ոչ մեկը դեռևս չի շնորհավորել ՔՊ քաղաքապետին։

– Երևանի բյուջեն, տարեկան զարգացման ծրագիրը և մի շարք առանցքային նախագծեր դեռևս չեն ընդունվել։ Ամենայն հավանականությամբ այս օրերին հապճեպ կփոփոխվեն և մինչև տարվա վերջ կընդունվեն։ «Քաղաքական ճգնաժամ»-ը լուծված է, իսկ «քաղաքային ճգնաժամ»-ը՝ առջևում»:



Նման նյութեր