«Իշխանության համար պայքարը շարժման ուղեծրի մշակման ու կազմակերպված փոքր խմբի կառուցման ունակությունն է»․ Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Իշխանության համար պայքարը շարժման ուղեծրի մշակման ու կազմակերպված փոքր խմբի կառուցման ունակությունն է»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը.

«Ժամանակին Բրիտանիայի Լիդսի համալսարանում մի գիտափորձ են արել: Մեծ տարածության մեջ մարդկանց բազմություն են հավաքել ու ասել, որ առանց միմյանց հետ շփվելու, լուռ, պետք է ուղղակի քայլեն, ով որտեղ ու ինչպես ուզում է: Բրոունյան շարժում է սկսվել:

Հետո մի փոքր խմբին ասել են, որ սկսեն շարժվել կոնկրետ ուղեծրով: Բազմությունը տեսնելով, որ ինչ-որ ուղղորդված շարժում է ընթանում, սկսել են հետևել այդ փոքր խմբի ուղեծրին, առանց հասկանալու, թե որն է այդ ուղեծրի նպատակը:

Նմանատիպ մի քանի գիտափորձի արդյունքով եկել են հետևության, որ, օրինակ, 200 անդամից բաղկացած բազմությանը կարելի է ուղղորդել 5% «ինֆորմացված» փոքր խմբի միջոցով՝ օրինակ, 0 կազմակերպված մարդուց բաղկացած: Նմանատիպ էֆեկտ է գործում նաև կենդանիների հոտում:

«Իշխանություն՛» բառը «հեղինակություն» բառի հոմանիշն է՝ գերմաներեն՝ Autorität, լատիներեն auctoritas – իշխանություն, ազդեցություն, հեղինակություն: Իշխանությունը, կամ հեղինակությունն այն է, երբ ինչ-որ փոքր խումբ գիտի և ունակ է կազմակերպված կերպով որևէ ուղղությամբ շարժվել, իսկ երբ չգիտի, արդեն կորցնում է հեղինակություն-իշխանությունը:

Հեղինակություն-իշխանություն ունենալու համար պարտադիր չէ կոնկրետ այդ պահին լեգալ իշխանություն ունենալ, օրինակ, կարող եք Գյումրի-Երևան երթուղով կազմակերպված երթով շարժվել, պարզ չէ, թե ինչ նպատակով, ու «հոտը» ձեզ միանա, իսկ իշխանություն ունենալուց հետո արդեն չիմանաք, թե ինչ ուղղությամբ եք շարժվում, այսինքը՝ կորցնեք հեղինակությունը, իսկ որևէ պայմանական նոր 5%, այդ պահին չունենալով ֆորմալ իշխանություն, բայց ունենալով կազմակերպված շարժման ուղեծիր, «հոտի» մոտ ստանա հեղինակություն, այսինքն՝ հաջորդ քայլով, դառնա իշխանություն: Իշխանության համար պայքարը դա շարժման ուղեծրի մշակման ու կազմակերպված փոքր խմբի կառուցման ունակությունն է»:



Նման նյութեր