«Դատական հայց ներկայացնել Անահիտ Ավանեսյանի դեմ և ստանալ հատուցում». Զարուհի Փոստանջյան
Advertisement 1000 x 90

«Դատական հայց ներկայացնել Անահիտ Ավանեսյանի դեմ և ստանալ հատուցում». Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԴԵՄ ԵՎ ՍՏԱՆԱԼ ՀԱՏՈՒՑՈՒՄ Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ տուժել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից արձակված հրամանից, առ այն` քաղաքացիներին պարտադրել հանձնել ՊՇՌ թեստ, իրենց դրամական միջոցներով:

ՊՇՌ թեստի համար վճարումները կազմել են ահռելի գումարներ: Այսինքն` ՀՀ քաղաքացիներին պատճառվել է՝ և՛ նյութական, և՛ բարոյական վնաս՝ ի դեմս Անահիտ Ավանեսյանի կողմից ընդունված ոչ իրավաչափ հրամանի։

Կրած վնասների համար ՊՇՌ թեստ հանձնած յուրաքանչյուր անձի պետք է փոխհատուցել, դա փոխհատուցողը ՀՀ կառավարությունն է՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության: Հորդորս՝ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Անահիտ Ավանեսյանի ոչ իրավաչափ հրամանից, դիմեք և ստացեք կրած վնասների հատուցում:

Դուք պետք է դիմեք ԴԻՄՈՒՄ-ՊԱՀԱՆՋՈՎ, ՀՀ առողջապահության նախարարություն՝ վնասների հատուցման համար»:



Նման նյութեր