Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքում գրել է.
«Կենտրոնական Ասիայում թյուրքական ինքնագիտակցության զարթոնքի մեջ Թուրքիան տասնամյակներով միլլիոններ ա, որ լցրել ա։ Նույնիսկ եթե հիմա դեմն առնեն, անցնելու են ընդհատակ ազգայնականները ու ցանցը վերացնելու համար նախ կամք ու լեգիտիմություն պիտի ունենան ղեկավարները, երկրորդը՝ դրսից չխանգարեն։ Հակառակ դեպքում այլ պահի, այլ վայրում պայթելու ա մեկ ա։
Էդ կոնտեքստում շատ հետաքրքիր ա լինելու Ադրբեջանի վարքագիծը։ Մեծ Թուրանի գաղափարը փառաբանելով հանդերձ, Ալիևը չի հանդուրժում իրա երկրի ներսում իրա ստեղծած մատրիցայից դուրս որևէ անվերահսկելի տարր։ Ու հիմա սկսվելու են գայկեքը ձգելու պրոցեսները»։