Ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել է
Advertisement 1000 x 90

Ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել է

Հունվարի 7-ին, ժամը 09.38-ին, ՀՀ ԱԻՆ «911» փրկարար ծառայությունից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծառայություն զանգած անձը հայտնել է, թե Փարաքարի ակումբի մոտ ռումբ է դրված:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ և ԱԻՆ փրկարարական խմբեր։ Փարաքար համայնքի մշակույթի տանը և հարակից տարածքի զննությամբ պայթուցիկ նյութեր և սարքեր չեն հայտնաբերվել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է փրկարար ծառայություն զանգած անձի ինքնությունը։ Ժամը 12.45-ին 41-ամյա կինը հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում և բերման ենթրակվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։