«Մարդաբան Գայանե Շագոյանը հուզախառն ասել էր, որ երբ հայերը Շուշին գրավեցին, ադրբեջանցի կար, որի ճաշը դեռ տաք էր… Սուտ ա…». Հովհաննես Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Մարդաբան Գայանե Շագոյանը հուզախառն ասել էր, որ երբ հայերը Շուշին գրավեցին, ադրբեջանցի կար, որի ճաշը դեռ տաք էր… Սուտ ա…». Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

«Ալիք Մեդիայի եթերում նոյեմբերին մարդաբան Գայանե Շագոյանը հուզախառն ասել էր, որ երբ հայերը Շուշին գրավեցին, ադրբեջանցի կար, որի ճաշը դեռ տաք էր։

Սուտ ա։

Շուշիի ազատագրման հարձակողական մասը սկսվել է 1992թվի մայիսի 8-ին, գիշերը ժամը 2։30 ու ավարտվել մայիսի 9-ին, ժամը 16։00։

Հատուկ ճաշ եմ տաքացրել (սպաս) ու սպասել, որ տեսնեմ, թե ինչքան ժամանակ ա պետք, որ սառի։ Պարզվում ա 25 րոպե, 20-21 ջերմաստիճանով սենյակում։ Ընդ որում, գոլորշին 18-20 րոպեից այլևս չի լինում, ու որպեսզի հասկանաս՝ ճաշը տաք ա, թե ոչ, պիտի համտեսես։

Ուրեմն հնարավոր չի գիշերը սկսած մարտում, որը տևել ա 37 ու կես ժամ, էն էլ չորս ուղղություններով, ինչ-որ մեկը ճաշ տաքացնի, դնի ուտի, քաղաքը վերցնելուց 20 րոպե առաջ։

Իսկ եթե ինչ-որ յոբըննի ադրբեջանցի, դիցուք պլանքաշ Թուրալը, էվակուացվելու փոխարեն որոշել ա Շուշին վերցնելուց 20 րոպե առաջ կոլոլակով ճաշը դնի պլիտայի վրա տաքացնի, իսկ Գայանե Շագոյանն էլ քաղաք մտնելուց անմիջապես հետո 1000 տներից հենց էդ մի տունն ա մտել ու տեսել ճաշի գոլորշին կամ համտեսել, որ իմանա տաք ա ճաշը, թե ոչ, ապա դա Կոմանդոսի, Սեյրան Օհանյանի ու Շուշին վերցրած 1200 ազատամարտիկների հոթ դոգին չի։

Ուրեմն հարգելի ճաշաբաններ, անուշ արեք ձեր ճաշը, և հաց ուտելուց չեն խոսում։

Ու մեկ էլ դիմում եմ հայ կատակերգուներին․ մի հատ սթենդ ափն ի՞նչ ա, որ էս թեմաներով չեք անում»։



Նման նյութեր