Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գրիգոր Մինասյանը ՀՀ ԱՆ նախարար Կարեն Անդրեասյանի մոտ ընկերն է։