«Ալիևն իր խոսքում արտահայտել է նախկին նախագահների նկատմամբ իր ներքին վախերը»․ Տ․ Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Ալիևն իր խոսքում արտահայտել է նախկին նախագահների նկատմամբ իր ներքին վախերը»․ Տ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․

«Ադրբեջանի նախագահը մի քանի լրատվամիջոցների հարցազրույց է տվել, որտեղ բավականին երկար խոսել է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին։

Չնայած այն հանգամանքին, որ զրույցի ողջ ընթացքում փորձում է ցույց տալ, թե 2 նախագահների ժամանակ էլ ինքնավստահ է եղել, այսպես ասած, իրերն իրենց անուններով կոչել, բայց նրա մի հնչեցրած նախադասություն փոշիացրել է «տղա խաղալու» արհեստական ներկայացումը։

Ալիևն իր խոսքում ավելի շատ արտահայտել է նախկին նախագահների նկատմամբ իր ներքին վախերը, որոնք նրա մեջ դեռ երկար կպահպանվեն։

Մասնավորապես Ալիևը նշել է՝ Конечно, это такие люди, которые готовы в любой момент воспользоваться любой возможностью и нанести нам удар. Ինչ ասեմ, Ալիևը մտորելու տեղ իսկապես ունի, որովհետև հայ ժողովուրդն այսօրվա նվաստացումները երկար չի հանդուրժելու մտադրություն չունի։

Պարտվածների խմբակը վաղ թե ուշ հեռանալու է, իսկ Հայաստանն ու Արցախն իրենց արժանապատվության համար պայքարել գիտեն և Ալիևի քմահաճույքներով և հավակնություններով չեն շարժվելու»։



Նման նյութեր