Փաստաբան Լուսինե Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հրավիրում եմ լրատվականների ուշադրությունը: Նկարում Նորիկ Մկրտչյանն է, ով 2021թ-ի փետրվարի 8-ին զորակոչվել է ծառայության, ծառայել մինչև 2021 թվականի մայիսի 14-ը, իսկ այդ օրվանից մայրը որդու մասին որևէ տեղեկություն չունի:
Հրամանատարությունը` «նույնպես»:
Չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակում, մարտերի չի մասնակցել: Հարգելի ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ Քննչական կոմիտե, շուրջ 8 ամիս ինչո՞վ եք զբաղված: Ո՞ւր է զինվորը:
Մինչ այս պահը քանի՞ սպա է պատասխանատվություն կրել զինվորի առեղծվածային անհետացման դեպքով:
Այլ հարցերը դեռ հրապարակային չեմ հնչեցնում, բայց դրանց պատասխանները հուսով եմ կստանանք:
Վաղը կներկայացնեմ շաատ ուշացած հաղորդում` հանցագործության մասին»: