Ալիևը Փաշինյանին չի ընդունում որպես իր հակառակորդ. Ափշերոնի ֆեյք սուլթանն իր երազներում ցանկանում է հաղթած լինել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին.Արթուր Ղազինյան
Advertisement 1000 x 90

Ալիևը Փաշինյանին չի ընդունում որպես իր հակառակորդ. Ափշերոնի ֆեյք սուլթանն իր երազներում ցանկանում է հաղթած լինել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին.Արթուր Ղազինյան

Ալիևը կտրականապես հրաժարվում է ընդունել իր «հաղթանակը» Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մի պարզ պատճառով. նա Փաշինյանին չի ընդունում որպես իր հակառակորդ: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ափշերոնի ֆեյք սուլթանն իր երազներում ցանկանում է հաղթած լինել իրեն և իր հորը ստորացրած ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

Բայց դա միայն երազներում, քանի որ իրական կյանքում նույնիսկ չի համարձակվի ուղիղ նայել նրանց աչքերի մեջ և ոսկրային խորության վախ ունի ՀՀ նախկին նախագահներից:

Հ.Գ. Այն որ Ալիևը վերջին 44-օրյա պատերազմում ՉԻ ՀԱՂԹԵԼ, գիտեն աշխարհի բոլոր առաջատար հատուկ ծառայությունները, հետևաբար նաև այդ պետությունների ղեկավարները:

Իսկ այդ փաստը փոթորկում է խաղամոլ ադրբեջանցու փխրուն հոգին և ստիպում նրան հոխորտալ իր հորը ծնկի բերած ժողովրդի և նրա հաղթանակած առաջնորդների հասցեին…»:



Նման նյութեր