Տանը “Մաշան և Արջը” հայտնի մուլտն էր միացած. Նարեկս էր նայում։
Ու էսպես հերթով սերիաները փոխվում էին։ Ու մեկ էլ լսում եմ Մաշայի ձայնով մի էսպիսի տեքստ՝
“Далеко-далеко за горами была древняя страна Азербайджан. Жители этого великого царства…” և այլն, և այլն։
Ու մի ամբողջ սերիա գնում ա Փադիշահի ու հնագույն Ադրբեջանի մասին։
Հասկանո՞ւմ եք չէ։ Միլիոնավոր ռուսախոս ու ռուսերեն հասկացող երեխաների կուռք Մաշան պատմում է հնագույն Ադրբեջանի մասին։
Այ սա ես անվանում եմ գրագետ մարքեթինգ…
Չէ, դուք շարունակեք աջ ու ձախ խաչ տնկել ու արձաններ կառուցել ու ապավինեք աշխարհի արդարությանը, Վիլսոնին, առաջին քրիստոնեությանն ու “բոլորը մեզ պարտք են” կործանարար թեզին։ Վերջը լավ լինի։
Յաշա Սոլոմոնյանի ֆեյսբուքյան էջից