Արտակարգ դեպք Գյումրիում. դպրոցական քույր ու եղբայրը հեռացել են տնից
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Գյումրիում. դպրոցական քույր ու եղբայրը հեռացել են տնից

Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Գյումրիում. 38-ամյա կինն ահազանգել է, որ երկու երեխաները տանից դուրս են եկել ու չեն վերադարձել։

Պարզվել է 11 և 13 տարեկան երեխաները՝ եղբայր և քույր, տնից դուրս են եկել բակ՝ խաղալու և չեն վերադարձել:

Շուրջ վեց ժամ անց երեխաները հայտնաբերվել են փողոցում. երեխաները ոստիկաններին հայտնել են, որ տնից հեռացել են մոր վատ վարքագծի պատճառով:

Նրանք հանձնվել են ծնողին:

pastinfo.am