Չինաստանը պլանավորում է մինչև 2020 թվականը քառակի ավելացնել այսպես կոչված նոր էներգաաղբյուրներով (new energy vehicles, NEV) աշխատող ավտոմեքենաների թողարկումը՝ դրանք հասցնելով երկու միլիոն միավորի:
«Սինհուա» գործակալության տվյալներով՝ նոր էներգաաղբյուրներից սնուցվող ավտոմեքենաների արտադրությունը քառակի ավելացնելու պլանների վերաբերյալ հայտարարել է ՉԺՀ-ի արդյունաբերության և ինֆորմատիզացիայի նախարար Մյաո Վեյը: 2016 թվականին Չինաստանում արտադրվել է նոր էներգաաղբյուրներով աշխատող 517 հազար ավտոմեքենա:
Ինչպես նշել է Մյաո Վեյը, մինչև 2025 թվականն այդ ավտոմեքենաներին բաժին կընկնի Չինաստանում բոլոր ավտոմեքենաների վաճառքների ընդհանուր ծավալի 20 տոկոսը:
Այսպես կոչված նոր էներգաաղբյուրներով ավտոմեքենաները ներառում են հիմնականում էլեկտրամոբիլները, հիբրիդային մեքենաները, ինչպես նաև այն ավտոմեքենաները, որոնք օգտագործում են վառելաքային տարր (էլեկտրաքիմիական սարք, օրինակ՝ ջրածնի հիմքի վրա):
Դեկտեմբերի կեսերին տեղեկացվել էր, որ չինական հինգ ընկերություններ պլանավորում են մոտավորապես 432 մլն դոլար ներդնել Չինաստանի տարածքում նոր էներգաաղբյուրներով աշխատող ավտոմեքենաների արտադրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: