«Բռնապետիկի ծրագրերի իրականացման դեպքում, ոչ միայն նա և նրա ստրուկները կլինեն մեղավորներ, այլև բոլորս, հատկապես դուք, որ ստանձնել եք ընդդիմության դերը». Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Բռնապետիկի ծրագրերի իրականացման դեպքում, ոչ միայն նա և նրա ստրուկները կլինեն մեղավորներ, այլև բոլորս, հատկապես դուք, որ ստանձնել եք ընդդիմության դերը». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

«ԵՎ Ի՞ՆՉ․․․

Վարչապետ կոչված երևույթին ոչ տեսնել եմ կարողանում, ոչ լսել։ Նայելով լրահոսը, պարզ դարձավ, որ այդ երևույթը պատրաստվում է Հայաստանը հանձնել թուրք-ադրբեջանական տանդեմի քմահաճույքին՝ հերքելով, մոռանալով մեր պատմական հիշողությունը,թքելով մեր արժանապատվության վրա։ Սարսափելի օրեր են մեզ սպասվում։ Եվ ի՞նչ․․․

Այս ամենին կհետևեն խորհրդարանական ընդդիմության «հերոսական» հարցերը, ելույթները, որոնք էլ կստանան վայրենի, ցինիկ պատասխաններ, զանազան երջանիկ-տգետ մանկուրտների կողմից։ Եվ․․․ընդդիմությունը բավարարված, կամ՝ ոչ․․․ կդիմի դատարան։ Հարգելիներս, բա ի՞նչ եղավ «Դիմադրության շարժումը», մահացա՞վ, ինչպես «Հայրենիքի փրկության» շարժումը։

Բավական եղավ քննադատելուց, ծաղրելուց բռնապետիկին և նրա ստրուկներին։Չե՞ք տեսնում, որ այդ ամենը նրանց բացարձակապես չի հուզում։ Բռնապետիկի ծրագրերի իրականացման դեպքում, ոչ միայն նա և նրա ստրուկները կլինեն մեղավորներ, այլև բոլորս, հատկապես դուք, որ ստանձնել եք ընդդիմության դերը։

Հ․Գ․ Բրյուսելում, հակահամաճարակային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերին, պաշտոնական տվյալներով, մասնակցել է ավելի քան 50 000 մարդ, իսկ Հայաստանում, հայրենիքը հանձնող, հազարավոր զոհեր տվող, քեֆ-վայելքներ անող իշխանության դեմ․․․»:



Նման նյութեր