Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից.
«Լավ լուրեր ԿՈՐՈՆԱՅԻ շուրջ:
Ինչպես գիտեք, Մեծ Բրիտանիան հանեց բոլոր սահմանափակումները կորոնայի հետ կապված, QR կոդը նույնպես:
Շվեյցարիայում Առողջապահության նախարարը հայտարարեց, որ նոր վիրուսը փոխվել է. շատ արագ է տարածվում, հնարավոր չի այլևս հսկել, բայց միևնույն ժամանակ թեթև է ընթանում, սովորական գրիպի պես: Այսինքն, մարդկանց մոտ բարդացումներ չեն նկատվում էլ էդքան:
Վիրուսը կորցրել է իր ուժը:
Եվ նույն նախարարը հայտարարեց, որ շուտով սահմանափակումները կհանեն կորոնայի հետ կապված:
Նույնը արձանագրեցին Հարավային Աֆրիկայում, որտեղ նոր տիպի կորոնավիրուսը շատ արագ է տարածվում, բայց շատ թեթև են տանում մարդիկ, հիվանդանոց չեն ընկնում:
Եվ Իռլանդիան նույնպես հունվարի 21-ին հանեց բոլոր սահմանափակումները կորոնայի հետ կապված:
Կարծում եմ հերթով երկրները վերջ կտան բոլոր սահմանափակումներին: Երևի սկսել են հասկանալ, որ սահմանափակումներից երկրին շատ ավելի վնաս է գալիս, քան վիրուսից: Ու ամենակարևորը հասկացան, այսինքն աչքերով տեսան, որ սահմանափակումները ոչ մի ձևով վիրուսը չեն կանգնեցնում, ընդհակառակը:
Իսկ Հայաստանում ի՞նչ է կատարվում»: