Ոստիկանության աշխատելաոճից պարզ է դառնում, որ սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու ղեկավարի աշխատասենյակի բանալիները: ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդենիսի ՏԻՄ ընտրությունների մասնակից «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը.
«Առաջին դեպքում մի ամբողջ դիմակավորված խումբ են ուղարկում «կասկածյալին» բերման ենթարկելու ու Երևանից Մարտունի հասցնելու համար: Երկրորդ դեպքում, ոստիկանությունը առանց որևէ ավելորդ շտապողականության ընդամենը նամակներ է ուղարկում աշխատակազմի քարտուղարին:Դա այն դեպքում, երբ նախկին քաղաքապետը հայտարարում է, որ որոնվող իրերը հանձնել է քարտուղարին, իսկ վերջինս էլ գրավոր հերքում է այդ փաստը:
Երկիր մանկապարտեզ կամ գժանոց, ոնց կուզեք մեկնաբանեք:
Հ.Գ. Երկու դեպքում էլ նույն Գեղարքունիքի մարզային վարչությունն է պատասխանատու ստորաբաժանումը»:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը նորընտիր համայնքապետին չի վերադարձնում համայնքապետարանի կնիքը և ղեկավարի աշխատասենյակի բանալին: