Կորոնավիրուսի օմիկրոնի շտամով վարակված մարդիկ սովորաբար ունենում են ախտանիշների լայն շրջանակ, որոնցից մի քանիսը կարող են շփոթել այլ հիվանդությունների ախտանիշների հետ։
Հոգնածություն
Հոգնածությունը կորոնավիրուսի օմիկրոն շտամի թաքնված ախտանիշներից մեկն է, հայտնում է The Sun-ը։ Ըստ ուսումնասիրությունների՝ գերհոգնածության զգացում է նկատվում կորոնավիրուսային վարակով հիվանդների 62%-ի մոտ։ Այնուամենայնիվ, ըստ բժիշկ Սաչին Նագրանիի՝ հոգնածությունը կարող է լինել ոչ միայն COVID-19-ի վաղ նշան, այլ նաեւ շատ այլ խնդիրների նշան։
Մկանային ցավեր
Օմիկրոնի մեկ այլ անուղղակի ախտանիշ է մկանային ցավը եւ մարմնի ցավերը։
Ախորժակի կորուստ
Օմիկրոն եւ դելտա շտամով վարակված որոշ պացիենտներ ունենում են ախորժակի կորուստ: Այս ախտանիշը բնորոշ է նաեւ բազմաթիվ այլ խնդիրների:
Սրտխառնոց եւ փորլուծություն
Սրտխառնոցն ու փորլուծությունը եւս կարող են վկայել կորոնավիրուսով վարակվելու մասին։ Միեւնույն ժամանակ, ըստ մասնագետների, այս ախտանիշները հաճախ ուղեկցվում են կորոնավիրուսի այլ հիմնական ախտանիշներով, ինչպիսիք են կոկորդի ցավը կամ հոտի կորուստը։