Արջի ծառայություններ մատուցող, քաղաքական պոռնիկությունից ու ամբարոյականությունից վատ բան չկա: Ամոթ է ամոթ, թասիբ ու նամուս ունեցեք:
Ցավով եմ նշում, բա՛յց, սենց որ շարունակվի Մեծն Ավետիք Իսահակյանի խոսքերը դառնալու է իրականություն:
«Հայաստանում երկու սերունդ է աճում կողք կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին,անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան:
Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն»:
Սթափվի՛ր, Հա՛յ Ա՛զգ, քանի դե՛ռ շատ ուշ չէ: Տե՛ր կանգնի քո՛ Հայրենիքին, քո՛ պետությանը, քո՛ մշակույթին, քո՛ սերունդների ապագային, քո՛ Եկեղեցիներին, քո՛ տարածքային ամբողջականությանը: Այլապես դո՛ւ արժանի չես ունենալ Հայրենիք, Պետություն և Պետականություն: