Հոգով ստրուկները
Advertisement 1000 x 90

Հոգով ստրուկները

ՀՈԳՈՎ ՍՏՐՈՒԿՆԵՐԸ

Քիչ առաջ նայեցի, ԱԱԾ գործակալ, ԱԺ նախկին խոսնակ, այժմ Արտաքին գործերի նախարարի այցը Եռաբլուր։ Ինքնավստահ, մեծամիտ կեցվածքով, սույն գործիչ-գործակալը «մեծահոգաբար» պատասխանում, ավելի ճիշտ՝ սաստում էր լրագրողներին։ Բայց, ամենակարևորն այն էր, որ սույն գործակալ- գործիչը Եռաբլուրում քայլում էր թիկնապահի ուղեկցությամբ։ Թիկնապահը ծաղիկների փունջը ձեռքին, ուղեկցում էր «բարձրաստիճան» տիրոջը , որսալով նրա հայացքը, փնջից ծաղիկներ էր առանձնացնում և նրան մատուցում։ Հիշեցի, սույն գործակալ-գործչի համար վերարկու, անձրևանոց պահելու կադրերը։ Խնդիրն այն է, որ սույն գործիչ-գործակալը, նույն կերպ քծնում և թիկնապահի դեր է կատարում իր տիրոջ՝ բռնապետիկի համար։ Այսպես է լինում, երբ հոգով ստրուկները հասնում են իշխանության։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր