«Ուկրաինան Ռուսաստանի համար ունի նույն նշանակությունն ու կարևորությունը, ինչ Արցախը Հայաստանի համար». Արթուր Ղազինյան
Advertisement 1000 x 90

«Ուկրաինան Ռուսաստանի համար ունի նույն նշանակությունն ու կարևորությունը, ինչ Արցախը Հայաստանի համար». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից.

«Ուկրաինան Ռուսաստանի համար ունի նույն նշանակությունն ու կարևորությունը, ինչ Արցախը Հայաստանի համար:

Ռուսաստանն Ուկրաինայի հետ հզոր կայսրություն է, իսկ առանց Ուկրաինայի՝ շատ մեծ պետություն:

Ռուսները գիտակցում են սա և որոշում ունեն լինել մեծ կայրություն և համաշխարհային քաղաքականության ինքնուրույն բևեռ, պայքարում են դրա համար, պատրաստ են զրկանքների ու զոհողությունների՝ հանուն այդ վեհ գաղափարի:

Հայաստանն Արցախի հետ ուժեղ պետություն է, իսկ առանց Արցախ՝ պետականատիպ միավոր՝ օտար լծի ու տիրապետության տակ:

Գիտակցում ե՞ն սա հայերը՝ չգիտեմ, ցանկանում ե՞ն լինել ուժեղ պետություն՝ գոնե մինչև այս պահը ՈՉ:

Իսկ եթե ազգը հրաժարվում է պետությունից, այն վերցնում են ուրիշները:

Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա հիմա տեղի է ունենում Հայկական պետականության հանձնման հանդիսավոր արարողություն, որի անունը հանձնողները դրել են ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ…»:



Նման նյութեր