Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից.
Ժողովուրդ, անկեղծ, դուք ամենօրյա ռեժիմում էդ անգրագիտությանը չեք հանդիպո՞ւմ ձեր առօրյա կյանքում։ Բանկի ոչինչ չհասկացող աշխատողներից մինչև բազմատեսակ պաշտոնյաներ, Հայփոստի աշխատողից մինչև դպրոցի տնօրեններ ու ուսուցիչներ, ձեզ չեն հանդիպո՞ւմ ։)
Վերջերս հեռախոսով մի ապրանք էի պատվիրում, աշխատողից հարցնում ե՞մ՝ ինչքա՞ն ա հզորությունը Վատտ-երով։ Կազմակերպության աշխատակիցն ասում ա՝ գիտեք, ոչ արտադրողն ա դրա մասին հայտնել, ոչ էլ կարողացել ենք դրա մասին ինչ-որ տեղեկություն գտնել։
Ապրանքը բերեցին, տեսնեմ՝ տուփի վրա ամենամեծը հենց դրա մասին ինֆորմացիան ա գրած՝ 400W (մեեեծ տառերով): Դա, կարծես, մեր առօրյա կյանքն ա։
Բայց, հանուն արդարության, նաև պետք ա նշել, որ աշխարհի ամենալավ ԲՈՒՀ-երի շրջանավարտների էլ եմ տեսել նույն «ֆունկցիոնալ անգրագիտություն» ախտորոշմամբ։
Եթե դա որևէ մեկին կարող ա մխիթարել, ապա սա միայն մեր խնդիրը չի»։