Սրճարաններում ծխելու դեմ պայքարող իշխանության ներկայացուցիները լոյալ են ղումարբազությանը, ավելին՝ հունական կղզում հանգստացել են բույքմեյքական ընկերության տնօրենի հետ
Advertisement 1000 x 90

Սրճարաններում ծխելու դեմ պայքարող իշխանության ներկայացուցիները լոյալ են ղումարբազությանը, ավելին՝ հունական կղզում հանգստացել են բույքմեյքական ընկերության տնօրենի հետ

Ղումաբազությունը կործանում է Հայաստանը, հեռուստատեսությունը եւ համացանցը հեղեղված են բուքմեյքերական ընկերությունների, օնլայն կազինոների գովազդով։ Այս թեմային ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Ծանոթս պատմում է , որ իրեն է մոտեցել համագյուղացի պայմանագրային զինծառայող եւ ասել՝ խաղացել, ամբողջ աշխատավարձս կրվել եմ, 20 հազար դրամ պարտքով փող տուր, գնումներ անեմ, տնեցիները չհասկանան, որ աշխատավարձս տանուլ եմ տվել։ Ղումաբազությունը կործանում է Հայաստանը, հեռուստատեսությունը եւ համացանցը հեղեղված են բուքմեյքերական ընկերությունների, օնլայն կազինոների գովազդով։

Այդ ոլորտում միլիարդավոր դոլարների շրջանառություն կա։ Ղումարբազությունը շատ տարածված է պայմանագրային զինծառայողների, սպաների շրջանում։ Խաղամոլության հետեւանքով ընտանիքներ են քանդվում, ճակատագրեր՝ կործանվում։

Սրճարաններում ծխելու դեմ պայքարող, դրա արգելքի վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես եկած իշխանության ներկայացուցիները լոյալ են ղումարբազությանը, ավելին՝ հունական Միկոնոս կղզում հանգստացել են բույքմեյքական ընկերության տնօրենի հետ»։



Նման նյութեր