ՌԴ-ն պատերազմ չի նախաձեռնի, եթե Ուկրաինան այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկի. Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

ՌԴ-ն պատերազմ չի նախաձեռնի, եթե Ուկրաինան այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուկրաինային որքան էլ սպառազինություն մատակարարեն պատերազմի հնարավոր բռնկման դեպքում այդ կուտակված ռազմական տեխնիկան, զինամթերքը լուրջ խնդիր չի լուծի։

ՌԴ-ն պատերազմ չի նախաձեռնի, եթե Ուկրաինան այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկի, որովհետև ՌԴ խնդիրը պատերազմ սկսելն ու Ուկրաինային անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելը չի։

ՌԴ-ն պարզապես ուզում է, որ ՆԱՏՕ-ն իր սահմաններին չմոտենա և իր հարևանությամբ արտաքին ուժերի միջամտությամբ անկայունության օջախներ չստեղծվեն, ինչը թույլ չտալու համար ամենակոշտ միջոցների կդիմի։

Ուկրաինական բանակի աննախադեպ մոբիլիզացիան, մարդկային և ռազմական համալրումները ՌԴ բանակի դեմ ոչինչ անել չեն կարող։
Կարծում եմ՝ Ուկրաինայում այս պարզ ճշմարտությունը գիտակցում են և իրենցից կախված ամեն ինչ կանեն, որպեսզի ՌԴ-ի հետ պատերազմի մեջ չմտնեն՝ անկախ նրանից, որ դրան դրդող արտաքին գործոնները բավականին ակտիվ են։

Պատերազմի՞, թե՞ սթափ դատողությունների կողմնակիցները կհաղթեն, ցույց կտա ժամանակը»:

 



Նման նյութեր