Մենք ինչպե՞ս ենք պատրաստ պատերազմին։ Կրկին զորահավաքի վրա ենք հույսներս դնում, թե վերջապես անցում ենք կատարելու ռազմական գործողություններին վարձատրության դիմաց մասնակցելու մեթոդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրեւմ է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Այս մեթոդը աշխարհի կողմից վաղուց է կիրառվում, որին ոմանք ասում են վարձկաններ, ոմանք ասում են պրոֆեսիոնալ բանակի բաղկացուցիչ մաս, ոմանք էլ ասում են պահեստազոր…
44-օրյա պատերազմին Թուրքիան և Ադրբեջանը նաև կիրառության մեջ մտցրեցին այլ պետության զինված ուժերի շարքում այլ պետության քաղաքացիների վարձատրության դիմաց ընդգրկված լինելը․․․»,- գրել է Հովհաննիսյանը: