«Արագ և հուսալի թեստ համակարգ, որը թույլ է տալիս արյան միջոցով հայտնաբերել թոքերի քաղցկեղը վաղ փուլերում». Կարեն Ավագյան
Advertisement 1000 x 90

«Արագ և հուսալի թեստ համակարգ, որը թույլ է տալիս արյան միջոցով հայտնաբերել թոքերի քաղցկեղը վաղ փուլերում». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից.

«Արագ և հուսալի թեստ համակարգ, որը թույլ է տալիս արյան միջոցով հայտնաբերել թոքերի քաղցկեղը վաղ փուլերում:

Նոր մշակված ոչ ինվազիվ թեստը, որը կոչվում է Թոքերի Քաղցկեղի Արհեստական ​​Բանականության Դետեկտոր (Lung Cancer Artificial Intelligence Detector – LCAID), արյան պլազմայի նմուշներում գնահատում է լիպիդային կենսամարկերների մակարդակը:

Այս թեստի բարձր ճշգրտությունը թույլ է տալիս ենթադրել, որ այն կարող է կիրառվել ներկայիս սքրինինգային հետազոտությունների հետ համատեղ և բարելավել թոքերի քաղցկեղի հայտնաբերումը վաղ փուլերում, ինչը բավականին կարևոր է բուժման առավել արդյունավետ տարբերակների ընտրության, ինչպես նաև և կյանքի որակի բարելավման համար»:



Նման նյութեր