Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանության մտահոգությունների և նրա որոշ դեմքերի անհավասարակշիռ պահվածքի պատճառն այն է, որ իրենց նախաձեռնած բեմադրությունը ընդդիմության բացակայության պայմաններում անիմաստ է դառնում և նախատեսվող քաղաքական/քարոզչական էֆեկտը չի ապահովում։
Քննիչ հանձնաժողովն իր բուն նպատակին՝ ճշմարտության բացահայտմանը, չի ծառայելու։
Դրա ստեղծումն ունի մեկ նպատակ՝ խնամքով թաքցնել Նիկոլ Փաշինյանի իրական և գլխավոր պատասխանատվության հարցը ու պարտությունը բարդել իշխանության «սև ցուցակում» հայտնված քաղաքական և ռազմական գործիչների, հրամանատարների, պահեստազորայինների, կամավորականների, հավաքական առումով՝ բանակի վրա»,- գրել է նա։