Էս պատմության մեջ մառազմի հասնող փաստը էն ա, որ ինչ-որ ոչ պետական բժշկական կենտրոն կարում ա էս դարում առանց տեղեկացնելու, ուղղակի ստորագրություն հավաքի՝ ցանկացած անձնական տվյալ անժամկետ վերցնելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էս պատմության մեջ մառազմի հասնող փաստը էն ա, որ ինչ-որ ոչ պետական բժշկական կենտրոն կարում ա էս դարում առանց տեղեկացնելու, ուղղակի ստորագրություն հավաքի՝ ցանկացած անձնական տվյալ անժամկետ վերցնելու համար

Երեկ գնացել էի Վարդանանց ԲԿ (Կինոյի տան հետևի գլխամաս)՝ Քովիդի թեստ հանձնելու: Ընդունարանում ինձանից պահանջեցին անձնագիր, ինչը տրամադրեցի և ասեցին ստորագրեք թվային տախտակի (digital pad) վրա՝ առանց ասելու թե ինչի տակ եմ ատորագրում: Հարցնում եմ՝ ինչի՞ տակ եմ ստորագրում, ասում են՝ «որ Ձեզ ավելի արագ սպասարկենք»:

Հ «Իսկ ավելի կոնկրետ կասե՞ք»

Վ ԲԿ «Որ ամեն անգամ անձնագիր ցույց չտաք»

Հ «Ամեն դեպքում ցույց տվեք փաստաթուղթը որ տեսնեմ ինչի տակ եմ ստորագրում: Բացի դրանից պարտավորվում եմ ամեն անգամ անձնագրով գալ»

Դրանից հետո սկսեցին բացվել

ՎԲԿ «Որ պետ ռեգիստրից ձեր անձնագրի տվյալները վերցնենք»

Հ «Բայց էս ա իմ անձնագիրը»

ՎԲԿ «Եթե չստորագրեք, չենք կարող սպասարկել»

Հ «Ձեր ղեկավարի հետ կարող ե՞մ զրուցել»

Մի քանի րոպեից ղեկավարը տպած թուղթը ձեռքին մոտեցավ ու ցույց ա տալիս՝ ասելով, որ առանց ստորագրելու չեն սպասարկի:

Կարդում եմ գրածը ու ջոկում եմ, որ մառազմ ա:

Հ «Էս թղթի մեջ գրածը պետական պահանջ ա՞»

ՎԲԿ «Ոչ, մեր նորամուծությունն ա»

Հ «Ես չեմ ուզում՝ անժամկետ իմ անձնական «ցանկացած» տվյալ «անվերապահորեն» վերցնեք ու պահեք 10 տարի, եթե դա պետական պահանջ չի»

ՎԲԿ «Ուրեմն չենք կարող սպասարկել»

Հ «Գրավոր ինձ գրություն տվեք, որ հրաժարվում եք սպասարկել»

Դրանից հետո ղեկավարը մի 5-10 րոպե խոսեց էլի ինչ-որ ուրիշ ղեկավարի հետ, հետո ինձ մի կողմ կանչեց ու ասեց, որ էսօր իմ համար բացառություն կարան անեն:

Թուղթը հասցրի նկարել, մինչև նորից իմ ձեռքից քաղաքավարի կերպով վերցնելը: Կցված ա նկարը:

Էս պատմության մեջ մառազմի հասնող փաստը էն ա, որ ինչ-որ ոչ պետական բժշկական կենտրոն կարում ա էս դարում առանց տեղեկացնելու, ուղղակի ստորագրություն հավաքի՝ ցանկացած անձնական տվյալ անժամկետ վերցնելու համար: Մյուս մառազմը էն ա, որ ինձանից առաջ ու հետո մարդիք ստորագրում են՝ առանց իմանալու, թե ինչի տակ են ստորագրում: Իհարկե ինձանից հետո նստած աղջկան ասեցի, որ պահանջի թուղթը՝ ստորագրելուց առաջ: Բայց աբսուրդ ա: Ոնց որ իմ գործընկերներից մեկն ասեց՝ մարդկանց իրավագիտակցությունն ընկած ա:

Մի խոսքով, ժող ջան կարդացեք, տեղյակ պահեք ձեր ընկերներին ու հարազատներին, ու առողջ էղեք

Vardanants Center for Innovative Medicine – Վարդանանց ՆԲԿ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia

ՀՀ Քննչական կոմիտե

Ingo Armenia

Samvel Martirosyan

Առողջապահության Հանձնաժողով



Նման նյութեր