Շինարարները Գազայում 2000 տարվա հնության հռոմեական գերեզմանատուն են հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Շինարարները Գազայում 2000 տարվա հնության հռոմեական գերեզմանատուն են հայտնաբերել

Գազայի հյուսիսում ափամերձ գոտում հայտնաբերվել է 2000 տարվա հնության հռոմեական գերեզմանատուն` նախշապատ 20 շիրիմներով:

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ երկրի հնությունների նախարարությունն այն անվանել է վերջին տասնամյակի տեղի ամենակարևոր հայտնագործությունը:

Գազան հարուստ է հնություններով, որոնք կարևոր առևտրային կետ են եղել բազմաթիվ քաղաքակրթությունների համար:

Այնտեղ հայտնաբերված ավերակներից են Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների, ինչպես նաև մոնղոլների ներխուժման մնացորդները։